Բժիշկների դերի, բուժաշխատողի խնդիրների, երիտասարդ վիրաբույժների սերնդի, վիրաբուժության զարգացման միտումների մասին և ոչ միայն․․․:
ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բ․գ․դ․, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանն այսօր առավոտյան հյուրընկալվել է Հանրային հեռուսաընկերության «Առավոտ լուսո» հաղորդման տաղավարում։
«Ավելի լավ է վիրաբուժություն գան համոզվածները, նվիրյալները, որոնք պատրաստ են աշխատանքի և չեն վախենում դժվարություններից և նորություններից։ Ես համոզված եմ՝ մեր երիտասարդ մասնագետները գրագետ են և աշխատասեր, նրանք, ժամանակի ընթացքում փորձ ձեռք բերելով, կփոխարինեն նախորդ սերնդին»,-ասում է պրոֆեսորը՝ երիտասարդ բժիշկներին խորհուրդ տալով շատ կարդալ, շատ վերապատրաստվել և ծանոթանալ տարբեր բժշկական դպրոցների աշխատանքներին։
Հետաքրքիր և բովանդակալից զրույցի տեսագրությունն արդեն հասանելի է։
.png)